Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռակա հանդիպում է նախատեսված հունիսին![]() 18 հունիսի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հեռակա հանդիպում կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունիսի վերջին։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՄԽ համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մայիսին նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որտեղ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը մինչև հունիսի ավարտը կլինի», - ասել է Զախարովան։ Նա հավելել է՝ կա փոխըմբռնում, որ երբ սահմանները բացվեն ու կվերսկսվի միջազգային ավիահաղորդակցությունը, հանդիպումներն այլևս հեռակա չեն լինի: Մայիսի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Մամեդյարովի, իսկ մայիսի 19-ին՝ Մնացականյանի հետ։ Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Մնացականյանի և Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որի ժամանակ կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |