«Հրե օղակ» արևի խավարումը՝ հունիսի 21-ին․ ՀՀ-ում առցանց կդիտեն![]() 20 հունիսի 2020 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Երկիր մոլորակի որոշ հատվածներում «Հրե օղակ» արևի խավարում կլինի, փոխանցում է Business Insider-ը։ Երևույթը, որն առավել հայտնի է որպես Արևի օղակաձև խավարում, հանդիպում է այն ժամանակ, երբ Լուսինն իր ուղեծրով գտնվում է Երկրից ամենահեռու կետում՝ անցնելով Երկրի և Արեգակի միջև։ Արդյունքում Լուսինը մասամբ ծածկում է այն՝ թողնելով եզրերը բաց ու ստեղծելով լուսավոր օղակ իր շուրջ։ Չինաստանում, Կենտրոնական Աֆրիկայում, Կոնգոյում, Եթովպիայում, Հնդկաստանում և Պակիստանում հնարավոր կլինի տեսնել ամբողջական խավարումը։ Արևի խավարումը մասնակի տեսանելի կլինի նաև Հարավային և Արևելյան Եվրոպայում, Ավստրալիայի հյուսիսում։ Հայաստանում ու մյուս երկրներում, որտեղ արևի խավարումը տեսանելի չէ, հնարավոր կլինի դրան հետևել առցնաց։ ՀՀ-ում հունիսի 21-ին կանցկացվի նաև «Արևադարձ 2020` Քարահունջում» անունը կրող առցանց միջոցառում։ Հունիսի 21-ին առաջին անգամ տեղի է ունենալու ամառային Արևադարձի ուղիղ հեռարձակում Քարահունջ աստղադիտարանից։ Photo: JAXA/NASA/Hinode via Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |