Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս 2 կոնտակտավոր բնակչի մոտ: Այսպիսով, ընդհանուր առմամբ երկրում վարակի 96 դեպք է գրանցվել։

Միաժամանակ, Covid-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

58 մարդ ապաքինվել է։

Մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում:

Արցախում կորոնավիրուսով վարակից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---