«Գազպրոմ Արմենիան» մոտ 1000 աշխատակցի կկրճատի![]() 19 հունիսի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիան» ստիպված է կրճատել մոտ 1000 աշխատակցի, հայտնել է ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը, փոխանցում է Sputnik Armenian-ն։ Նա հայտնել է, որ ընկերությունում տարեկան աշխատավարձային ֆոնդը նվազել է 4 մլրդ դրամով ($8 մլն)՝ 18․9 մլրդ դրամի փոխարեն հասնելով 14․7 մլրդ-ի, իսկ դա նշանակում է, որ կրճատումների անհրաժեշտություն կա։ Թադևոսյանը նշել է, որ նորմատիվների համաձայն՝ ընկերությունում 7000 մարդ պետք է աշխատի, սակայն փաստացի աշխատում է 5800 հոգի․ վերջին տարիներին ընկերությունն աշխատակիցների է կրճատել այնտեղ, որտեղ անվտանգությանը վերաբերող սպառնալիքներ չկան։ Այժմ ստիպված են կրճատել գազի ցուցիչներ ստուգող տեսուչներին՝ մոտ 800 հոգու, և ևս 200 այլ գործառույթ ունեցող աշխատակցի։ Թադևոսյանը հայտնել է, որ պատրաստվում է նաև սեփական աշխատավարձը կրճատել և այդ խնդրանքով նամակ է ուղարկել ընկերությանը, մենեջերների աշխատավարձն ինքն է կրճատելու։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը կբարձրանա, բայց ոչ սովորական սպառողների համար։ Նրանք կշարունակեն վճարել խմ-ն 139 դրամ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |