Հունիսի 19-ին կորոնավիրուսից մահացած 38-ամյա կինն ուղեկցող քրոնիկ հիվանդություններ չի ունեցել։
Կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ), 56 (տղամարդ)։ Նրանք բոլորն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը 332 է։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:
Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10,409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93,786 թեստավորում: