Ջավախքից դիմորդները փակ սահմանների պատճառով չեն մասնակցի ՀՀ-ում քննություններին![]() 23 հունիսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ջավախքցի դիմորդները, որոնք մտադիր են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարող մասնակցել միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդ նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ հնարավորություն ստանան մասնակցել քննություններին, տեղեկացնում է Jnews.ge-ն: «Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի, և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում»,- ասվում է դրանում: Նամակը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժպ Արմեն Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նամակը ստորագրել է մի քանի տասնյակ դիմորդ: Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |