Թովմասյան․ ԱԺ ընդունած օրինագծին ծանոթ չեմ, ՍԴ-ն այն չի ստացել![]() 23 հունիսի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - 2015-ի խմբագրության ՀՀ սահմանադրությամբ հստակ գրված է, թե ինչպես այն կարող է փոփոխվել, հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ ԱԺ-ի ընդունած օրինագծին ծանոթ չէ՝ ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել։ Ըստ նրա՝ որպես իրավաբան ամոթի զգացողություն ունի հունիսի 22-ին ԱԺ-ում ընդունված նախագծի համար։ Հարցին, թե արդյոք պատրաստավում է բողոքարկել այդ նախագիծը, Թովմասյանն ասել է, որ ՀՀ-ում այս դեպքում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք։ Թովմասյանն ասել է նաև, որ հարցը 2 կողմ ունի՝ իրավական և քաղաքական։ «Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող, իրավականի առումով կաշկանդված եմ, քանի որ այդ հարցերը կարող են քննվել ՍԴ-ում»,- ասել է նա։ Թովմասյանը նշել է նաև, որ իր ստորագրած ոչ մի որոշման համար ամաչելու բան չունի, և այսօր էլ կստորագրեր դրանք։ Նա առաջարկել է ցանկացած որոշում ներկայացնել լավագույն իրավաբանների կամ միջազգային փորաձգետների և համոզվել, որ որոշումների ուղղորդված լինելու մասին խոսակցությունները մերկապարանոց են։ Թովմասյանը նշել է նաև որ, սովորականի պես եկել է աշխատանքի և կշարունակի անել դա։ Հարցին, թե արդյոք տհաճ չէ աշխատել այն պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ ասում են, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, պետք է հեռանա, նա ասել է, որ իր համար նախկին՝ հին, նոր իշխանությունների ասածները հարյուրերոդական են։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |