Մեծ հայրենականի 99-ամյա վետերանը հաղթահարել է Covid-19-ը

Մեծ հայրենականի 99-ամյա վետերանը հաղթահարել է Covid-19-ը

PanARMENIAN.Net - Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանը հաղթահարել է կորոնավիրուսը։ Հունիսի 23-ին նա դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:

«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,- ասել է Ավետիսյանը:

Հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Նախարար Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 21-ից արդեն չկան կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման և տանն են սպասում հիվանդանոց տեղափոխվելու հերթին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---