Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա![]() 23 հունիսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հունիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի գրանցված դեպքերը հասել են 911-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3-ով։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման Stopcov.ge կայքում։ Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 768 մարդ, 14-ը մահացել է։ Կարանտինում 2601 քաղաքացի կա, ստացիոնարում բուժվում է 259 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |