Covid-19-ի հետևանքները կարող են զգացվել ամբողջ կյանքում![]() 24 հունիսի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից բուժված յուրաքանչյուր երրորդ պացիենտ հիվանդության հետևանքները կարող է զգալ հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Կարող են վնասվել թոքերը, քրոնիկական հոգնածություն և հոգեբանական խանգարումներ լինել։ Նման եզրակացության են եկել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության մասնագետները։ Ըստ հետազոտության՝ կորոնավիրուսով հիվանդացածների 30%-ի մոտ հետագայում կարող է թոքերի ֆիբրոզ զարգանալ, ինչը հանգեցնում է շնչառական ֆունկցիայի խանգարման և վատթարացնում է թոքերի հագեցվածությունը թթվածնով, գրում է ՌԲԿ-ն՝ The Daily Telegraph-ին հղումով։ Բուժվածների կեսի մոտ կարող են ֆիզիկական, կոգնիտիվ և հոգեբանական խանգարոմներ դիտվել, իսկ մոտ 70%-ի մոտ կարող է զառանցանքային խանգարում զարգանալ։ Յուրաքանչյուր 10-րդ պացիենտի սիրտը կարող է վնասվել։ Ըստ գիտնականների՝ տվյալներ կան, որ կորոնավիրուսը կարող է ուղեղի խանգարումներ առաջացնել, որոնք հետագայում կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 9․2 մլն-ն, որից մահացել է 477,000-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |