Կորոնավիրուսի հայկական արտադրության թեստերը պատրաստ են![]() 24 հունիսի 2020 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Դրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար»,- գրել է նա։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը՝ դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար։ Կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին $550,000 չափով հատկացում կատարելու որոշում էր ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: Հունիսի 2-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 59,917 անձ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |