ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 7176 նոր դեպք է գրանցվել![]() 24 հունիսի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում հունիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 606,882-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 7176-ով, ասվում է հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքում։ Մեկ օրում մահացել է 154 պացիենտ, մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը 8513 է, գրում է «Վեդոմոստին»։ Ապաքինվել է ևս 12,393 հիվանդ, համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 368,822 մարդ։ Բուժումը շարունակում է 229,546 հիվանդ։ Մոսկվայում կորնավիրուսով վարակի 811 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը մայրաքաղաքում հասել է 216,906-ի։ Մահվան ելքով 14 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ՝ 3657։ Մեկ օրում Մոսկվայում դուրս է գրվել 2020 հիվանդ, բուժումը շարունակում է 71, 981-ը։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 9․2 մլն-ն, որից մահացել է 477,000-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |