Թանդիլյան․ Գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ![]() 24 հունիսի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ արտահերթ նիստում գույքահարկի վերանայման օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, ու չկա մի անշարժ գույք, որի գույքահարկը չի ավելանալու։ Նա հավելել է, որ մոտ 570,000 միավոր անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները և այլն, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Նա նաև անընդունելի է համարել օրիանգծի քննարկումը արտակարգ դրության պայմաններում։ «Սա խայտառակություն է։ Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի օրինագիծ քննարկելը չգիտեմ ում մտքով կարող է անցնել… ու անել դա արտահերթ ռեժիմով»,- ասել է Թանդիլյանը։ Նա հիշեցրել է, որ արտահերթ ռեժիմը սահմանափակում է ելույթների և հարցերի հնարավորությունները։ Պատգամավորի խոսքով՝ այս նախագիծն այնքան «չաշխատած» է, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը, ով հիմնական շահառուն է, չի հասցրել կարծիք հայտնել նախագծի մասին։ Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը. ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |