Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետ

Ժաննա Բարսեղյանը՝ Ստրասբուրգի քաղաքապետ

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։ Նա ձայների 42,5%-ն է ստացել հունիսի 28-ին կայացած քաղաքային ընտրությունների երկրորդ փուլում, գրում է France3-ը։

Քաղաքային ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր մարտին։ Այդ ժամանակ Բարսեղյանը քաղաքապետի ընտրությունների առաջատարն էր՝ նա հավաքել էր քվեների 27.87%-ը։

Բարսեղյանը բնապահպան է, նա գլխավորում էր «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Նա 39 տարեկան է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---