Ռոտտերդամում կայացել է հայկական «Սահման» ֆիլմի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Ռոտտերդամի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Սիներամա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ հայ կինոռեժիսոր, փառատոնի «Պրինց Կլաուսի հիմնադրամ» ժյուրիի անդամ Հարություն Խաչատրյանի «Սահման» փաստա-վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունումմ, ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ հեղինակը, որը ներկայացրեց ֆիլմի ստեղծման աշխատանքները եւ ստեղծագործական կոլեկտիվին: Նա շնորհակալություն հայտնեց հոլանդական կողմին ֆիլմի նկարահանման ֆինանսական աջակցության համար, նշելով, որ հոլանդական եւ հայկական «Ոսկե Ծիրան» կինոփառատոնների միջեւ ստորագրված է համագործակցության hայտարարագիր:



Ֆիլմի ցուցադրումից հետո հեղինակը պատասխանեց հանդիսատեսների մի քանի հարցերի, որից հետո տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցում էին ֆիմի ստեղծագործական կոլեկտիվը, կինոփառատոնի, «Պրինց Կլաուսի հիմնադրամի» եւ հոլանդահայ համայնքների ներկայացուցիչներ: Ֆիլմի պրեմիերայից մեկ օր առաջ այն ցուցադրվել էր հոլանդական ԶԼՄ ներկայացուցիչների համար եւ արժանացել նրանց դրական գնահատականին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---