Հարցում․ Հեղափոխությունից հետո հայերն ավելի քիչ են հակված արտագաղթի![]() 30 հունիսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - 2018-ի հեղափոխությունից հետո արտագաղթի ձգտող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է։ Այդ են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) աշխատության տվյալները։ «Կովկասյան բարոմետրի» վերջին հետազոտության համար հայաստանյան տվյալները հավաքագրվել են 2020-ի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Հեղափոխությունից կես տարի առաջ հրապարակված հետազոտության հարցման մասնակիցների 35 տոկոսը հայտարարել էր, որ մտածում է Հայաստանից ընդմիշտ արտագաղթելու մասին։ Մինչդեռ 2020-ի հունիսին հրապարակված զեկույցը վկայում է, որ հարցման մասնակիցների միայն 20 տոկոսը կցանկանար ընդմիշտ հեռանալ ՀՀ-ից։ Հարցման մասնակիցներին նաև հարցրել են ժամանակավոր արտագաղթին իրենց վերաբերմունքի մասին, որին հարցման մասնակիցների 52 տոկոսը դրական պատասխան է տվել։ Նախահեղափոխական զեկույցում այդ ցուցանիշը 59 տոկոս էր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |