Մնացականյանը Մամեդյարովի հետ զրույցում ընդգծել է Բաքվի ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը![]() 1 հուլիսի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի ընթացքում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը։ Տեսակոնֆերանսն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այդպիսի հայտարարությունները վնասում են խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը, տեղեկացնում է ԱԳՆ-ն: Մնացականյանը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից: Միաժամանակ ընդգծվել է հուլիսին հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ ապրիլի 21-ին տեղի ունեցած նմանատիպ տեսակոնֆերանսի արդյունքում ընդունվել էր հայտարարություն։ Ըստ դրա` Covid-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը հունվարի 29-ին և 30-ին էր։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում քննարկվել էր 2019-ին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Նախարար Մնացականյանը շեշտել էր խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |