Արցախում Covid-19-ի նոր դեպք է գրանցվել![]() 1 հուլիսի 2020 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է գրանցվել։ Վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշի քաղաքում, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ Արցախում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի 119 դեպք է գրանցվել։ Մեկուսացված է 58, փաստացի բուժվում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկ օրում առողջացել է 14 քաղաքացի, ընդհանուր առմամբ՝ 101: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է: Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |