Ֆաուչի․ ԱՄՆ-ում Covid-19-ի օրական դեպքերը կարող են 2 անգամ աճել![]() 1 հուլիսի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է։ Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ Սենատում ելույթի ժամանակ ասել է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անտոնի Ֆաուչին՝ չբացառելով, որ շուտով կորոնավիրուսի նոր դեպքերն օրական կհասեն 100,000-ի։ Նա քննադատել է այն նահանգներին, որոնք շտապել են բացել դպրոցները և բիզնեսները։ Ֆաուչին երաշխավորել է, որ դրա հետևանքով վիրուսի դեպքերն աճելու են։ Նա իշխանություններին կոչ է արել բոլոր քաղաքացիներ ապահովել անվճար դիմակներով և սոցիալական հեռավորություն չպահպանող քաղաքացիներին պատժելու հարցում «կամ բոլորին, կամ ոչ մեկին» սկզբունքով առաջնորդվել։ ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցնում է 2,653,200-ից, մահվան դեպքերը՝ 127,400-ից։ Վարակվածության աստիճանը բարձր է Կալիֆորնիա, Տեխաս, Ֆլորիդա, Իլինոյս նահանգներում։ Մոտ 400,000 վարակված կա միայն Նյու Յորքում։ Մինչ այս օրական հայտնաբերված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունիսի 26-ին՝ 45,500 վարակված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |