Իտալական Վոյում բոլորին թեստավորելուց հետո պարզվել է՝ 40%-ն ասիմպտոմ վարակված են

Իտալական Վոյում բոլորին թեստավորելուց հետո պարզվել է՝ 40%-ն ասիմպտոմ վարակված են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի վարակի ուսումնասիրությունը, որն ընդգրկել է Իտալիայի հյուսիսային Վո քաղաքը, փաստել է, որ վարակակիրների 40%-ի դեպքում սիմպտոմներ չեն լինում, փոխանցում է Reuters-ը։

Հետազոտությունն արժեքավոր է այնքանով, որ արձանագրում է՝ կորոնավիրուսի տարածման գործում էական ազդեցություն են ունենում նաև ասիմպտոմ վարակվածները։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ զանգվածային թեստավորումը և վարակակիրների մեկուսացումը կարող են կանխել լոկալ բռնկումները։

Խմբի ղեկավար Անդրեա Քրիսանտիի խոսքով՝ կորոնավիրուսի տարածումը հնարավոր է վերահսկել բոլոր քաղաքացիների թեստավորմամբ՝ անկախ նրանից ունեն սիմպտոմներ, թե՝ ոչ։

Մոտ 3200 բնակիչ ունեցող իտալական Վոյում կարանտինի սկզբում բնակչության 2.6%-ն է վարակված եղել (73 մարդ), երկու շաբաթ հետո ընդամենը 29 վարակակիր է եղել։ Երկու դեպքում էլ հաստատված վարակակիրների մոտ 40%-ը չեն ունեցել սիմպտոմներ։ Ըստ հետազոտողների՝ հայտնաբերված բոլոր վարակակիրները՝ սիմպտոմով թե ասիմպտոմ, մեկուսացվել են, այդ պատճառով էլ հիվանդության ընթացքը հնարավոր է եղել դանդաղեցնել մի քանի շաբաթվա ընթացքում։

Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկն էր՝ սկսած մարտից։ Հուլիսի 1-ի դրությամբ այնտեղ 240,000 հաստատված դեպք է գրանցվել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---