500 մ սեղանով տոնական ընթրիք Պրահայում՝ կարանտինի ավարտի առթիվ

500 մ սեղանով տոնական ընթրիք Պրահայում՝ կարանտինի ավարտի առթիվ

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Պրահայում կարանտինի ավարտի առթիվ քաղաքացիների համար տոնական ընթրիք է կազմակերպվել, 500 մետրանոց սեղան գցվել, փոխանցում է TJournal-ը։

Քաղաքի պատմական՝ Կառլի կամրջի վրա կազմակերպված ընթրիքին տեղացիները բերել են ուտելիք և խմիչք։

Միջոցառման կազմակերպիչ Օնդրեյ Կոբզի խոսքով՝ այն խորհրդանշում է, որ տեղացիներն այլևս չեն վախենում փողոց դուր գալ։

Մարտի կեսից Չեխիան Եվրոպայի առաջին երկրներից մեկն էր, որտեղ կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումներ մտցվեցին։ Հունիսի 30-ի դրութամբ 10 մլն-ից ավելի բնակչությւոն ունեցող երկրում արձանագրվել է վարակի 12,000-ից պակաս դեպք։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---