27 հունվարի 2009 - 21:39 AMT
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը տեղափոխվել է հունական «ՊԱՈԿ»
Այսօր Հայաստանի հավաքականի եւ շվեդական «ԳԱԻՍ» ակումբի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ընտանիքի հետ կմեկնի Սալոնիկ, որտեղ նա մոտակա 5 ամիսներին կպաշտպանի տեղի «ՊԱՈԿ»-ի գույները:
Հաջորդ օրերին երկու թիմերի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ էին ընթանում Պաչաջյանի տեղափոխման հարցի շուրջ: Համաձայնությունը ձեռք է բերվել հունվարի 26-ին: Մինչ հունիսի 30-ը Պաչաջյանը հանդես կգա հունական ակումբում վարձակալման հիմունքներով, որից հետո «ՊԱՈԿ»-ը կկարողանա գնել 25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը, հաղորդում է «ԳԱԻՍ»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «ՊԱՈԿ»-ը երկրորդ տեղն է զբաղեցնում Հունաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարում: