Արոնյանը կամային հաղթանակ է տարել Corus Chess-2009-ի 9-րդ փուլում27 հունվարի 2009 - 23:25 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին, մեկօրյա ընդմիջումից հետո, Վեյկ Ան Զեե քաղաքում խաղարկվեց շախմատի Corus Chess-2009-ի գերմրցաշարի 9 փուլը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով համառ պայքարում կարողացավ կոտրել ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկու համառ դիմադրություը: Սա հայ շախմատիստի առաջին հաղթանակն է վերջին երեք փուլում եւ երկրորդը` ընդհանրապես մրցաշարում: Անարդյունք ավարտվեց մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանի (Սլովակիա) պարտիան: 68-րդ քայլում Մովսեսյանը հանձնեց դիրքրեը ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Սա նրա երկրորդ պարտությունն է մրցաշարում` առաջին անգամ նրան պարտության մատնեց Արոնյանը 5-րդ փուլում: 9 փուլերից հետո 5,5 միավորով Արոնյանը առաջատարների թվում է: Ս.Կարյակինն ու կուբացի Լեյներ Դոմինգեսը եւս 5,5-ական միավոր ունեն: 9 փուլի արդյունքները. Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-1:0 Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-Վասիլի Իվանչուկ-0,5:0,5 Գատա Կամսկի` ԱՄՆ-Լեւոն Արոնյան` Հայաստան-1:0 Մայքլ Ադամս` Անգլիա-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5:0,5 Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-0,5:05 Յան Սմիթս` Հոլանդիա-Վան Յուէ` Չինաստան-0,5:0,5 Լեհներ Դոմինգես` Կուբա-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-1:0 Դասավորությունը A խմբում 9 փուլերից հետո` Արոնյան, Կարյակին, Դոմինգես-5,5-ական միավոր: Մովսեսյան, Ռաջաբով-5-ական միավոր: Կարլսեն, Ադամս, Սմիթս, Վան Վելի-4,5-ական միավոր: Կամսկի, Վան Յուէ, Իվանչուկ-4-ական միավոր, Սթելվագեն-3,5 միավոր: Մորոզեւիչ-3 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |