Adidas-ն ու Puma-ն միացել են Facebook-ի և Instagram-ի դեմ գովազդային բոյկոտին![]() 1 հուլիսի 2020 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Adidas և Puma ընկերությունները հայտարարել են, որ միանում են Facebook-ի և Instagram-ի դեմ գովազդային բոյկոտին՝ կապված սոցցանցերում ռասիստական և անհանդուրժողական հրապարակումների հետ, փոխանցում է Moda.ru-ն։ Puma-ից հայտարարել են, որ իրենք հուլիսին կմիանան #StopHateForProfit արշավին, որի նպատակը սոցցանցերում ատելության խոսքի կանխումն է։ Adidas-ից հայտարարել են, որ իրենց հերթին գործընկերների համար մշակում են կոսմոպոլիտ և անվտանգ չափորոշիչներ։ Գովազդային բոյկոտին միացել է նաև Adidas-ի դուստր բրենդ Reebok-ը։ Նշվում է՝ ռասիզմի, խտրականության և ատելության դրսևորումներով մեկնաբանությունները ոչ միայն իրենց ընկերություններում, այլ նաև առհասարակ հանրության մեջ չպետք է չլինեն։ Նշվում է, որ մոտ 200 խոշոր ընկերություն, այդ թվում նաև Levi's-ը և Unilever-ը միացել են երկու սոցցանցում գովազդ չտեղադրելու արշավին։ Սոցցանցերում տարածված շարժումն ակտիվացավ հատկապես մայիսին ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու, ապա նրան մահվան դեպքից հետո։ Հունիսի 26-ին Facebook-ը հայտարարել էր, որ ընդլայնում է արգելքը «ատելության կոնտենտի» հանդեպ և նորություն հանդիսացող, բայց կանոնները խախտող նյութերը կուղեկցվեն հատուկ թեգով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |