Tesla-ն՝ աշխարհի ամենաթանկ ավտոկոնցեռն․ Ընկերությունը գերազանցել է Toyota-ին![]() 2 հուլիսի 2020 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla-ն գերազանցել է ճապոնական Toyota-ին կապիտալիզացիայի հարցում և դարձել աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը, փոխանցում է «Վեդոմոստին»։ Հուլիսի 1-ին ամերիկյան ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 3․5%-ով, ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է $207․2 մլրդ-ի։ 2020-ի փետրվարին Toyota-ի կապիտալիզացիան կրճատվել էր 12%-ով: Ընկերության շուկայական կապիտալիզացիան հուլիսի 1-ի դրությամբ մոտ $201․9 մլրդ է եղել։ Այսպիսով, Tesla-ն հունվարին աշխարհում երկրորդ ավտոարտադրողն է եղել՝ այդ ժամանակ շուկայական կապիտալիզացիայի առումով շրջանցելով գերմանական Volkswagen-ին։ Այժմ Tesla-ի արժեքն ավելի մեծ է, քան գերմանական ավտոարտադրողինը։ Tesla ընկերությունը հիմնադրվել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Այժմ նա ղեկավարում է նաև սեփական տիեզերական ընկերությունը` SpaceX-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |