Էրդողան. Խիստ հսկելու ենք սոցցանցերը![]() 2 հուլիսի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սոցցանցերն իշխանության խիստ հսկողության տակ կլինեն։ Նա այդպես է արձագանքել իր փեսա և գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի Twitter-ում արված գրառման մեկնաբանություններին։ Գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի ծնվելու մասին։ «Այդ ալիքները լի են ստերով, վիրավորանքներով, զրպարտություններով, և պետք է կանոնակարգվեն»,-ասել է Էրդողանն իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթանքում, գրում է Deutsche Welle-ն։ Նա հավելել է, որ մտադիր է որքան հնարավոր է արագ օրինագիծ ներկայացնել խորհրդարան և ֆինանսական ու իրավաբանական պատժամիջոցներ սահմանել։ «Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու բոլորս դեմ ենք YouTube-ին, Twitter-ին, Netflix-ին և նմանատիպ այլ սոցցանցերի։ Նման ստորությունները վերացնելու համար»,- ասել է նա։ Որոշ օգտատերեր մեկնաբանություններում կասկած էին հայտնել, թե արդյոք Ալբայրաքն է երեխայի հայրը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |