Իսպանացի արտ-դիլերը պնդում է՝ գտել է Ֆրիդա Կալոյի կտավը, որ կորել էր 65 տարի առաջ![]() 2 հուլիսի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի արտ-դիլեր Քրիստոֆեր Լոպեսը հայտարարել է, որ գտել է մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի՝ 1955-ին կորած «Վիրավոր սեղանը» (La mesa herida) նկարը, փոխանցում է Birdinflight.com-ը։ Վերջին անգամ այդ կտավը տեսել են Վարշավայի մի ցուցահանդեսում։ Լոպեսը պնդում է, որ նկարը գտնվում է Լոնդոնում, որտեղ դրա սեփականատերը, ում անունը չի նշվում, ցանկանում է կտավի համար €40 մլն ստանալ։ Փորձագետները, սակայն, վստահ են, որ այս մեկը ևս կորած կտավի հերթական կրկնօրինակն է․ Ֆրիդան կտավի բնօրինակը փայտի վրա է նկարել, իսկ գտնվածը կտորի վրա է։ Լոպեսն այնքան էլ հայտնի չէ արվեստի աշխարհում։ Նա նաև հայտարարել է, թե մասնագետներ կան, որոնք հավաստել են՝ կտավը բնօրինակն է, սակայն հրաժարվել է ասել, թե ովքեր են այդ էքսպերտները։ «Վիրավոր սեղանը» կտավը Կալոն ստեղծել է 1940-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |