Հետազոտություն․ Աշխարհի վերջի մասին ֆիլմեր սիրողներն ավելի լավ են հաղթահարում կորոնավիրուսը![]() 4 հուլիսի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հոգեբանական հետազոտությունների համաձայն` ապոկալիպսիսների մասին ֆիլմերի երկրպագուներն ավելի հեշտ են հաղթահարում կորոնավիրուսը, նրանք ավելի պատրաստված են, ավելի քիչ են սթրեսի ենթարկվում նմանատիպ ճգնաժամերին, փոխանցում է The Guardian-ը։ Հետազոտությանը մասնակցել է 310 կամավոր, որոնք պատմել են իրենց կինոնախընտրությունների մասին։ Պանդեմիայի սկզբում նրանց հարցրել են, թե ինչպես են զգում իրենց, որքանով և ինչպես են դիմադրում սթրեսին։ Հարցումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ ամենից պատրաստվածը հենց ապոկալիպտիկ ֆիլմերի երկրպագուներն են։ Ըստ հետազոտողների՝ ապոկալիպսիսի մասին լավ ֆիլմը կլանում է դիտողներին, ստիպում իրադարձություններին նայել կերպարների աչքերով։ Հոգեբան Քոլթան Սքրիվների խոսքով՝ մարդիկ անուղղակի կերպով սովորում են ֆիլմերից։ Որպես օրինակ, որ կինոն կարող է պատրաստել լսարանին, Սքրիվները հիշեցրել է «Այն մոտենում են գիշերով» (It Comes at Night) ֆիլմը կամ Սթիվեն Սփիլբերգի «Վարակումը» (Contagion), որոնք կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ հիթ էին դարձել։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 11 մլն-ը։ Photo: Allstar/Warner Bros. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |