Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել![]() 3 հուլիսի 2020 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։ Ֆիլիպը և նրա կառավարության անդամները կշարունակեն կատարել պարտականությունները մինչ նորի ձևավորումը, ասվում է հայտարարության մեջ։ 49-ամյա Ֆիլիպը գլխավորում է Ֆրանսիայի կառավարությունը 2017-ի մայիսից, գրում է Deustche Welle-ն։ Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։ ՏԻՄ ընտրությունների արդյունքում կանաչները քաղաքապետի պաշտոններ կզբաղեցնեն մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում և Ստրասբուրգում։ Ընտրություններում իր կողմնակիցների պարտությունից հետո Մակրոնը հայտարարել էր կառավարության քաղաքականությունը փոխելու մասին։ Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայազգի բնապահպան Ժաննա Բարսեղյանը։ Photo: Thomas Coex/AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |