Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը «ռայոն է գնացել» ու ոչնչից տեղյակ չէ![]() 3 հուլիսի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Ագաևը գնացել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Այս մասին ասել է ինքը՝ համաճարակաբանը, ադրբեջանական Unikal Org կայքի հետ զրույցում։ «Ես Բաքվում չեմ, շրջանում եմ։ Ոչնչից տեղյակ չեմ։ Գյուղում նստած եմ, ո՛չ ինտերնետ ունեմ, ո՛չ հեռուստացույց»,- նշել է նա։ Հուլիսի 5-ից Ադրբեջանում կարանտինային ռեժիմը խստացվելու է։ Մարդկանց թույլ են տալու դուրս գալ միայն բուժօգնության, գնումների և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Չի աշխատելու Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին՝ նաև տրանսպորտը։ Ադրբեջանում գրանցվել է մոտ 18,684 դեպք, որոնցից 10,425-ը բուժվել է, 228-ը՝ մահացել։ Պացիետները բուժվում են հիվանդանոցում։ Արվել է 495,828 թեստ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |