Նախագահը՝ գույքահարկի օրենքի մասին․ Եթե վետոյի իրավունք ունենայի՝ կդնեի![]() 3 հուլիսի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն անդրադառնալով գույքահարկի մասին օրենքի փոփոխմանը, հայտարարել է, որ եթե վետոյի իրավունք ունենար՝ կդներ։ Խոսքը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքի մասին է՝ գույքահարկի մասով: «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Այն դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել: Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը»,- ասել է Սարգսյանը: Նախագահան առաջարկել է հանդիպման մասնակիցներին իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը: «Եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»,-ասել է նա: Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, որ մոտ 570,000 անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները։ Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալիորեն բարձրացվել էր 2019-ին ԱԺ-ի ընդունած օրենքով։Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: Ընթերցեք նաև․ Թոխատյան․ Գույքահարկի օրենքը հասարակական ճնշմամբ պետք է վերանայվի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |