Փոխնախարար․ Հայ եկեղեցու պատմությունը կինտեգրվի, ծրագիրը կմնա![]() 3 հուլիսի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկայի ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձևաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձևով: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով իրենց առաջարկած նոր նախագիծը, փոխանցում է Armtimes.com-ը։ Նրա խոսքով՝ առարկայի շրջանակում արդեն եղած նյութը մեծամասամբ պահպանվելու է, «բայց թե կոնկրետ որ դասարանի. որ առարկայի չափորոշիչում կլինի՝ կներկայացվի առաջիկայում»: Նախագծի տեքստում էլ նշվում է, որ ներդրումը պետք է իրականացվի 2022-2023 ուս.տարվա համար։ Անդրեասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առարկայական չափորոշիչները հանրային քննարկման կդրվեն մոտ 10 օրից, նա առաջարկում է հենց այդ պահից էլ մասնակցել բովանդակային քննարկումների։ «Փոփոխությունների արդյունքում ՀԵՊ առարկայի ուսուցիչներն աշխատանքից չեն ազատվի․ մենք առանձին մասնագիտացում և ատեստավորման գործընթաց այս ուսուցիչների մասով չենք իրականացրել, հիմնականում դրանք եղել են վերապատրաստումներ: Իսկ այս փոփոխություններով ուսուցիչների աշխատանքի հնարավորությունները սահմանափակված չեն: Հիմա՝ նոր չափորոշիչների ներդրմանն ընդառաջ, բոլոր ուսուցիչներն ունեն վերապատրաստում անցնելու և նոր առարկայական ծրագրերով ու չափորոշիչներով դասավանդելու անհրաժեշտություն»,-հայտարարել է նա։ ՀՀ-ում պարբերաբար քննարկվում է դպրոցական ծրագրից ՀԵՊ առարկայի դասավանդումը հանելու հարցը։ «Կովկասյան բարոմետրի» փոխանցմամաբ՝ Հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը դադարեցնելուն հայաստանցիների 66%-ը դեմ է, 17%-ը՝ կողմ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |