Կադաստրի կայքում գույքահարկի հաշվիչ է տեղադրվել 4 հուլիսի 2020 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Դրա միջոցով քաղաքացին, հավաքելով իր վկայականի կամ կադաստրային ծածկագրի համարը, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան կդառնա իր գույքահարկը։ Ավելի վաղ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտարարել էր, որ գնահատման արդյունքում բազային այնպիսի արժեքներ են վերցվել, որ, ըստ էության, պատկերում են շուկան, և մոտարկված արժեքը բավականին ցածր է շուկայականից: Ըստ այդմ՝ Կենտրոն համայնքում, որն անմիջապես փոքր կենտրոնն է, 1 քառակուսի մետր հողի համար որպես բազային արժեք հաշվարկված է 330,000 դրամը: Նորակառույց շենքում բնակարանի համար 1 քառակուսի մետրի համար բազային արժեք հաշվարկված է 700,000 դրամը, բնակելի տան համար՝ 420,000 դրամը: Այս դրույքաչափերը, համապատասխան գոտիականությանը, նվազում են: Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի ավելացում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |