Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում պոլիոմիելիտի բռնկման բարձր հավանականություն կա։ 2020-ի առաջին կեսում նորածինների միայն 30 տոկոսն է ստացել հիվադանդության դեմ պարտադիր պատվաստման բոլոր 3 դոզան։ Այս մասին փոխանցում է Unian գործակալությունը։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ եթե երկրի բնակչության 95 տոկոսը պատվաստվում է, վիրուսի տարածումը կանխվում է։ Իսկ երեխաների չպատվաստված մնալը կարող է հանգեցնել վիրուսի բռնկման։
Պոլիոմիելիտը կենտրոնական նյարդային համակարգի պարալիչային հիվանդություն է, որը կարող է հանգեցնել մահվան։ Այն հնարավոր չէ լիովին բուժել, պացիենտներրի 5 տոկոսը մահանում է՝ շնչառական մկանների պարալիզացման պատճառով։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և սննդի միջոցով։
Առոողջության հանրային կենտրոնի տվյալներով՝ Ուկրաինայում 2019-ին իրենց կյանքի առաջին տարում վիրուսի դեմ պատվաստվել է երեխաների 78 տոկոսը։