Բրիտանացի մի ընտանիք մոտ 140 տարի պահել է Ռուբենսի կտավը՝ առանց իմանալու

Բրիտանացի մի ընտանիք մոտ 140 տարի պահել է Ռուբենսի կտավը՝ առանց իմանալու

PanARMENIAN.Net - Բրիտանացի մի ընտանիքին պատկանող հավաքածուում 139 տարի պահված կտավը, պարզվել է, ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի աշխատանքն է, գրում է Bird in Flight-ը։

Ընտանիքը մոտ մեկ ու կես դար պահել է «Տիկնոջ դիմանկարը»՝ կարծելով, թե այն նկարված է Ռուբենսի աշակերտի կողմից՝ նրա անմիջական հսկողությամբ։

Sotheby’s-ի մասնագետներին հաջողվել է կտավի հեղինակային պատկանելիությունը հաստատել՝ հեռացնելով դրանից կեղտն ու լաքի շերտը։ Աշխատանքն աճուրդի կհանվի հուլիսի 29-ին, սպասվում է, որ դրա գինը կտատանվի 2․5-3․5 մլն ֆունտ սթերլինգի սահմանում ($3.1 մլն-ից մինչև $4․3 մլն)։

Դիմանկարը թվագրվում է XVII դարին, 1902-ին այն ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում՝ որպես Ռուբենսի աշխատանք։ Ռուբենսը 16-րդ դարի նկարիչ է, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը։

Photo: Victoria Jones/PA
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---