Սպիտակ տուն․ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում չի փոփոխվել

Սպիտակ տուն․ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում չի փոփոխվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը «Մեծ Եղեռնի» հարցում փոփոխության չի ենթարկվել, հայտնել են Սպիտակ տնից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հարցման։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ն կանգնած է հայ ժողովրդի կողքին»:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանը խոսել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մասին՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:

Թուրքիան ևս արձագանքել է խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը դառնալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչների ու Սենատը, 2019-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---