Պատգամավոր Պողոսյանն ապաքինվել է կորոնավիրուսից

Պատգամավոր Պողոսյանն ապաքինվել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ապաքինվել է կորոնավիրուսից: Այդ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ նիստում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նիստի ժամանակ ասել է, որ իր կարծիքով «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով պետք է ինքնամեկուսանար։ Նա հավելել է, որ կան պատգամավորներ, որոնց վարակված լինելու մասին հայտարարվել է, բայց 14 օրը չի անցել, իսկ նրանք մասնակցում են նիստին։

Միրզոյանը, անդրադառնալով այդ դիտարկմանը, ասել է, որ այն պատգամավորները, որոնք ցուցում ունեին մեկուսանալու կամ ինքնամեկուսանալու, հետևել են դրան։

Պողոսյանի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ հունիսի 24-ին, նա տանն էր մեկուսացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---