Թրամփի ադմինիստրացիան մտածում է TikTok-ն արգելելու մասին![]() 8 հուլիսի 2020 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը լրջորեն մտածում է հեռախոսների վրա չինական ծրագրեր բեռնելու սահմանափակում մտցնելու մասին, սակայն վերջնական որոշում չունի։ Այս մասին Fox-ի հետ հարզազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Կարող եք բեռնել TikTok, եթե ձեզ չի անհագստացնում, որ ձեր անձնական տվյալները կհայտնվեն Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքում»,-ամերիկացիներին է դիմել պետքարտուղարը։ Հունիսի 30-ին Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը չինական 59 հեռախոսային ծրագիր էր արգելափակել երկրի տարածքում, այդ թվում՝ TikToк-ը։ Ըստ նախարարության՝ այդ ծրագրերի աշխատանքը վնասում է Հնդկաստանի սուվերենությանը և ամբողջականությանը։ TikTok-ն արձագանքել է իր հասցեին հնչող մեղադրանքներին և հավաստիացրել, որ երբեք չէին համաձայնի տրամադրել իր օգտատերերի տվյալները Պեկինին, հայտնում է BBC-ն։
Օրերս ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Հոնկոնգում՝ կապված այնտեղ Չինաստանի իշխանությունների ընդունած անվտանգության մասին նոր օրենքի հետ, որը հնարավորություն է տալիս ընկերություններից պահանջել անձնական տվյալներ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |