Հայերի և հրեաների ցեղասպանությունը կուսուցանվի ամերիկյան Կոլորադոյի դպրոցներում![]() 10 հուլիսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիշը օրենք է ստորագրել, որով նահանգի դպրոցների ուսումնական ծրագրում ներառվում է նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմությունը։ Ցեղասպանությունների պատմությունը պարտադիր կդառնա ավագ դպրոցն ավարտել ցանկացողների համար։ Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը։ Նահանգապետը հայտարարել է, որ այս օրենքի շնորհիվ Կոլորադոյի յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ իր որդին, կծանոթանա Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի փաստի հետ։ Կոլորադո նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2017 թվականին։ Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև Կալիֆորնիա, Կոնեկտիկուտ, Իլինոյս, Միչիգան, Ռոդ Այլենդ նահանգների կրթական ծրագրերում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |