Արցախում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք կա։ Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել է։ Ընդհանուր առմամբ 116 ապաքինված կա։

Մեկուսացված է 77 անձ, փաստացի բուժվում է 30 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: Covid-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---