ՀՀ-ում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգույշ լինել![]() 10 հուլիսի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը՝ Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, անցանկալի և անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով՝ ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Նշվում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետության բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, 774-ը՝ Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |