Հարությունյան. ՀՀ-ին պետք է ոչ միայն ավագ դպրոցի, այլ նաև հանրակրթության վերարժևորում![]() 10 հուլիսի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ավագ դպրոցը ներդնելիս ավելի շատ տուրք է տրվել ձևին, քան բովանդակությանը, իսկ ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ միայն ավագ դպրոցի, այլ նաև հանրակրթության վերարժևորում կատարել, հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հանրայինի «Հարցազրույցի» շրջանակում: «Առաջիկայում ներդրվելիք կրեդիտային համակարգը կբարձրացնի ավագ դպրոցի դերը: Այստեղ ներդրվելու է պրոյեկտային ուսուցումը, և ի վերջո ունենալու ենք իրավիճակ, երբ աշակերտներն իրենց հավաքած կրեդիտներով հնարավորություն են ունենալու ընդունվել բուհ, լինի ընդունելության քննություններ չեն լինի»,- ասել է նախարարը՝ խոսելով պլանավորվող փոփոխությունների մասին: Հարությունյանն անդրադարձել է կրթական բարեփոխումներին՝ 2022-23-ին ներդրվելիք ծրագրերի մասով և մասնավորապես՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ Հայոց պատմության դպրոցական ծրագրին միանալու կոնտեքստում: Նախարարը նշել է, որ եկեղեցու պատմությունը հայոց պատմությունից առանձնացնել պետք չէ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |