TI ղեկավար․ «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում կոռուպցիոն ռիսկեր կան![]() 10 հուլիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում առկա կոռուպցիոն ռիսկերի մասով։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ 2008 թվականին թաղամասի հարցը գերակա հանրային շահ էր հռչակվել, տարածք ձեռքբերող հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը։ 2008-ին ծրագրի իրականացման վերաբերյալ ֆինանսական երաշխիքներ չէին ներկայացվել, իսկ ծրագիրը ձախողվել էր։ 2018-ին նույն տարածքի ձեռբերող է ճանաչվել «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը 2008-ին ծրագիրը ձախողած կազմակերպության ղեկավար, նույն Էդուարդ Մելիքյանն է։ Տարիների ընթացքում թաղամասի տարածքի վերաբերյալ գործարքի պայմանագրերը չեն հրապարակվել և մինչ օրս գաղտնի են պահվում։ Հայկ Մարտիրոսյանը բացատրում է, որ սա պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր․ «Այսօրվա դրությամբ կառավարությունը նույնպես հրաժարվում է հրապարակել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են որպես այդ ծրագրի իրականացման երաշխիք»։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը` սաբոտաժ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |