Փայլան․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելը կբարդացնի քրիստոնյաների և մահմեդականների կյանքը![]() 11 հուլիսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալու որոշումը կբարդացնի Թուրքիայի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ «Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են բազմակարծություն ունեցող Թուրքիային: Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ վերադարձնելը կբարդացնի տեղի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Դրա գմբեթը մեծ էր ու կբավականացներ բոլորիս»,- գրել է նա: Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։ Ավելի վաղ երկրի Պետական խորհուրդը չեղարկել է Սբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին` 1934 թվականին ընդունված որոշումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |