Գեյթսը զգուշացնում է՝ համաճարակը կարող է դանդաղեցնել այլ հիվանդությունների դեմ պայքարը11 հուլիսի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի համաճարակը խափանումներ է առաջացնում առողջապահական համաշախարհային մատակարարումների շղթայում՝ դանդաղեցնելով այլ հիվանդությունների, այդ թվում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը։ Այս մասին, CNN փոխանցմամբ, ասել է միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ ՁԻԱՀ-ին նվիրված միջազգային կոնֆերանսին ելույթ ունենալիս Գեյթսը հայտնել է, որ ՄԱԿ-ի և Համաշխարհային ֆոնդի կանխատեսումներով, այդ խափանումները կարող են պատճառ դառնալ, որ միայն Աֆրիկայում համապատասխան բուժումից զրկվի 100,000 մարդ։ Նա զգուշացրել է, որ եթե դեղերը և պատվաստանյութերը շուկա մտնեն բարձր գներով և ոչ թե տրվեն նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը, մարդկությունը կունենա ավելի երկար, անարդարացի և մահացու պանդեմիա։ «Մեզ անհրաժեշտ են առաջնորդներ՝ հավասարության հիմքի վրա հատկացումներ անելու բարդ որոշումներ կայացնելու նպատակով»,- ասել է նա։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |