Տավուշում հրետանի է կիրառվել, Ադրբեջանը 2 զոհ, 5 վիրավոր ունի

Տավուշում հրետանի է կիրառվել, Ադրբեջանը 2 զոհ, 5 վիրավոր ունի

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Ստեփանյանը հայտնել է PanARMENIAN.Net ին, որ ադրբեջանական ՈՒԱԶ-ն այրվել է միջդիրքային տարածքում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ Տավուշի (Թովուզի) ուղղությամբ մարտեր են, ունեն 2 զոհ և 5 վիրավոր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---