Ադրբեջանցի գյուղացու հրապարակած տեսանյութում երևում է բեռնատարների շարժը դեպի սահման

Ադրբեջանցի գյուղացու հրապարակած  տեսանյութում երևում է բեռնատարների շարժը դեպի սահման

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է դեպի սահման շարժվում ադրբեջանական երկու տրանսպորտային բեռնատար։ Վիդեոն YouTube-յան իր էջում վերահրապարակել է Karabakh Records հայկական հարթակը՝ վերնագրելով այն «Ադրբեջանցիների պատրաստությունը դիվերսիային»։

Ադրբեջանցի օգտատերը տեսանյութը վերնագրել էր այսպես՝ «Մարտի նախօրեին մեր ռազմիկները ճամփա են ընկել»։ Karabakh Records-ի կողմից տեսանյութը վերահրապարակելուց հետո սկզբնաղբյուրից տեսանյութը հեռացվել է։

Karabakh Records-ը գրում է, որ հայկական կողմի հրապարակած լուսանկարներից երևում է՝ ադրբեջանական ՈւԱԶ-ը միջդիրքային տարածքում է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ հարձակվողը եղել է Ադրբեջանը։

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա