Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային ներգրավված չէ13 հուլիսի 2020 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Տավուշում սահմանին իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ, հայտարարել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, փոխանցում է ArmLur.am-ը: Հակոբյանն արձագանքել է դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ և չգիտեն՝ նրանք ինչ վիճակում են։ «Միայն կարող եմ հայտնել` իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինել, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»,- ասել է նա: Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչև հուլիսի 13-ը Ադրբեջանը նույն սցենարով, պարբերաբար 15-25 րոպեն մեկ հրետանակոծություն է վերսկսում, բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում, արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում |