Հայկական ծագմամբ լիբանանցի լրագրողը դատարանի առաջ կկանգնի Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Հայկական ծագմամբ լիբանանցի լրագրողը դատարանի առաջ կկանգնի Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Հայկական ծագմամբ լիբանանից հեռուստալրագրող Նշան Տեր-Հարությունյանը կկանգնի դատարանի առաջ` Բեյրութում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով, փոխանցում է The Arab Weekly-ն։

Տեր-Հարությունյանի նկատմամբ դատական գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին։ Նա մեղադրվում է Al Jadeed հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման եթերում իր հայտարարությունների համար։

Եթերի ժամանակ նրան զանգահարել է մի լիբանանցի ու մեղադրել Տեր-Հարությունյանին ռասիզմի մեջ այն պատճառով, որ լրագրողն անվանել էր Էրդողանին «չարիք»։

Զանգահարողը Տեր-Հարությունյանի որդուն կոչել է «փախստականի զավակ»՝ ակնարկելով նրա հայկական ծագումը։ Դրան ի պատասխան՝ լրագրողը վրդովվել է ու իր դիրքորոշումն արտահայտել։

«Եթե դուք համարում եք ինձ փախստական, ապա ես ավելի լիբանանցի եմ, քան դուք։ Եվ ես հպարտ եմ իմ երկրով՝ Լիբանանով, ավելի շատ, քան դուք»,- հայտարարել է Տեր-Հարությունյանը։

Ավելի ուշ Թուրքիայի դեսպանատունը բողոքի ցույց է կազմակերպել Al Jadeed հեռուստաալիքի շենքի մոտ՝ պահանջելով Տեր-Հարությունյանից ներողություն խնդրել Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար։

Ըստ աղբյուրի՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անգամ Լիբանանը, որտեղ չկա Թուրքիայի ռազմական ներկայությունը կամ չունի ընդհանուր սահմաններ Թուրքիայի հետ, «չունի իմունիտետ Անկարայի միջամտության դեպքում»։

2020-ի հունիսին ևս Տեր-Հարությունյանը հայտնվել է թուրք ծայրահեղականների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ իր հաղորդման ժամանակ քննարկել էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա