Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավից» դեպի Պատարա տանող 10 կմ-ից ավելի ճանապարհ

Կասֆալտապատվի  «Հյուսիս-հարավից» դեպի Պատարա տանող 10 կմ-ից ավելի ճանապարհ

PanARMENIAN.Net - 2020-ին կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի շրջանի Պատարա համայնքն ընկած 10 կմ-ից ավելի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ:

Հարությունյանը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների:

Այցի ընթացքում Հարությունյանը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաև այցելել գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն» զբոսաշրջային կենտրոն, հետաքրքրվել գործունեության տեսակներով։ Նախագահը հայտնել է, որ պատրաստակամ են աջակցել զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---